Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ կառավարությունը թիկունք է տականքին

Երբ կառավարությունը թիկունք է տականքին
04.09.2013 | 18:05

Ներող եղիր, սիրելի ընթերցող, սակայն ցանկացած այլ որակում անարգանք է այս անբարո գործընթացի մասնակիցների համար։ Երեք տարի է (անշուշտ, ձեր բարոյական ցնծագին աջակցությամբ), փորձում եմ երկրի կառավարությանը գլխի գցել, որ բարձրագույն աստիճանի ստորություն է հրթիռակոծությամբ (ողջ տարին) և պայթուցիկագրոհով (Ամանորին) խանգարել հասարակության անդորրն ու խարտել մարդկանց նյարդերը։ Նախորդ ամսին լրագրողական հետաքննությունս հասավ յուր կիզակետին (այն շարունակվում է, վերջնարդյունքի մասին կիրազեկվեք «Լճից լիճ Հայաստան»-ի առաջիկա թողարկումներից մեկում), պարզվեց, որ հենց ՀՀ կառավարությունն է անթաքույց հովանավորում վերոնշյալ քայլարշավները։

Մինչև ՀՀ նախագահի և մայրաքաղաքի ավագանու ընտրությունները հրթիռակոծությունները քիչ թե շատ նվազել էին, ավագանու ընտրություններից հետո դրանք կրկնապատկված եռանդով են իրականացվում թե՛ երեկոյան ժամերին, թե՛ կեսգիշերից հետո, շատ վարչական շրջաններում` ամեն օր։ Եվ եթե կառավարությունը վերադասային պարտադրանքով ստիպում է ՀՀ ոստիկանությանը չմիջամտել, ապա առնվազն տարօրինակ է ՀՀ հանրային խորհրդի որոշ անդամների դիրքորոշումը (մասնավորապես ՀՀ նախկին նախարար Կարլոս Ղազարյանի), ովքեր խորապես համոզված են, որ չի կարելի բռնանալ մարդկանց ազատ կամքի (այսինքն` հրթիռակոծման) դրսևորման վրա։ Ամենայն հավանականությամբ, հանրապետությունը դրամաշնորհ է ձեռք բերել, որը և նվիրաբերվել է հենց վերոնշյալ նպատակով, այսինքն, երբ հասարակության ապաբարոյական փոքրամասնությունը բռնաճնշում է բարոյական մեծամասնությանը, դա պիտի համարել ազատ կամքի դրսևորում։ Մի խոսքով, ինձ անչափ զարմացրել է հանրային խորհրդի նախագահ, 1996-ին ընտրված ՀՀ նախագահ և պատվարժան պետական այր Վազգեն Մանուկյանի դիրքորոշումը, ով համոզված է և խորհրդում բարձրաձայն հայտարարում է, որ աշխարհում ամենուր հրթիռներ են արձակում, թող մեզ մոտ էլ արձակեն։ Սխալվում եք, հարգելիս, աշխարհում նման բան` չիք։ Եվ Դուք ընդամենը ինչ-որ ուժի դիվային ակնհայտ պատվերն ենք կատարում։ Ձեզ թողնում եմ Ձեր խղճին։ Իսկ ընթերցողներիս էլ հորդորում եմ` ցանկացած նման այլանդակության դեպքում ահազանգել ոստիկանության բաժանմունք և պահանջել, որ անհապաղ կանխեն հրթիռակոծությունը, առաջնորդվելով վարչական իրավախախտումների և լռության մասին ՀՀ օրենքների համապատասխան դրույթներով, ոչ թե պահ մտնելով կառավարության մտացածին որոշման թիկունքում, ըստ որի` մինչև 23.00-ն կարելի է բնակչության հանգիստը խանգարել, 23.00-ից հետո (և մինչև առավոտյան 7.00-ն) չի կարելի։ Առայժմ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ